Անգլիական Լիգայի գավաթ. Հայտնի են 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

Կայացել է Անգլիական Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը:

  • «Վուլվերհեմփթոն» – «Ջիլինգեմ»
  • «Սաութհեմփթոն» – «Լինքոլն Սիթի»
  • «Բլեքբերն» – «Նոթինգեմ Ֆորեսթ»
  • «Նյուքասլ Յունայթեդ» – «Բորնմութ»
  • «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»
  • «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բարնլի»
  • «Միլթոն-Քինս Դոնս» – «Լեսթեր Սիթի»
  • «Չարլթոն Աթլետիկ» – «Բրայթոն»

1/8 եզրափակիչի հանդիպումները կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին: