ԱԱ 2022. ԱՄՆ-ի հավաքականը ժամանել է Կատար

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը առաջինն է ժամանել Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը, հայտնում է Gulf News-ը:

ԱՄՆ-ի հավաքականը կանգ է առել  Marsa Malaz Kempinsk հյուրանոցում, որը գտնվում է արհեստական կղզում՝ մայրաքաղաք Դոհայից հյուսիս:

Վերջնական հայտացուցակում տեղ գտած որոշ ֆուտբոլիստներ՝ այդ թվում թիմի ավագ Քրիստիան Պուլիշիչը դեռևս կմնան Եվրոպայում, քանի որ այս հանգստյան օրերին ազգային առաջնություններում կկայանան հերթական տուրերը:

Մրցաշարի խմբային փուլում ամերիկացիները կմրցեն Անգլիայի, Իրանի ու Ուելսի թիմերի հետ: