«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել դարպասապահի հետ (ֆոտո)

Մյունխենի «Բավարիան» ու գերմանացի դարպասապահ Սվեն Ուլրայխը  երկարաձգել են գործող պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է, մինչև 2024 թվականի հունիսի 30-ը,

Ուլրայխը Գերմանիայի չեմպիոնի կազմում խաղում է 2015 թվականից:

Ընթացիկ մրցաշրջանում Սվեն Ուլրայխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, որոնցից 5-ում անառիկ է պահել դարպասը: