Ժերար Պիկե. «Դա խելահեղություն է»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ով վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին, մեկնաբանել է Մադրիդի  «Ատլետիկո» տրանսֆերի մասին լուրերը:՛

«Նա, ով հորինել է այդ պատմությունը, ոչինչ չի հասկանում: Դա խելահեղություն է: Երբեք չեմ հագնի «Բարսելոնայից» բացի այլ թիմի խաղաշապիկ»,- ասել է իսպանացին Իբայի Լյանոսի՝ Twitch-ում կայացած հաղորդման ընթացքում:

Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնայի» գլխավոր թիմում ելույթ է ունենում 2008 թվականից և ակումբի հետ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները: