Հայտնի է, ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Անգլիական «Նյուքասլի» պարագվայցի կիսապաշտպան Միգել Ալմիրոնը ճանաչվել է ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

Հոկտեմբերին Միգելը Անգլիայի առաջնության 6 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

Մրցանակին հավակնում էին նաև Բրունո Գիմարաեշն ու Կիրան Տրիպյեն, «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, Լոնդոնի «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան, «Բրայթոնի» բելգիացի վինգեր Լեանդրո Թրոսարդն ու Լոնդոնի «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական: