«Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ Լյուինը վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱԱ-2022-ը, հայտնում է Daily Mail-ը: 25-ամյա ֆոիտբոլիստի մոտ ուսի հոդախախտ է ախտորոշվել.
Առաջիկա 24 ժամվա ընթացքում Դոմինիկը լրացուցիչ հետազոտություն կանցնի, որի արդյունքներով կորոշվի նրա ապաքինման ժամկետները։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Էվերթոնի» կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։