Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

32-ամյա իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։

Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ին, փորձառու դարպասապահն կարիերան շարունակելու հնարավորություն ունի Իսպանիայի առաջնությունում։

Դավիդի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», որը փոխարինող է փնտրում Մարկ-Անդրե տեր Շտեգենին։