Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կրնկի վնասվածքի պատճառով չբաց կթողնի նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հաղորդում է Sky-ը։
Դորտմունդի «Բորուսիայի» ավագը չի հասցնի վերականգնվել մինչև ԱԱ-2022-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 12 խաղի, դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով բաց էր թողել նաև 2014թ․ աշխարհի առաջնությունը, Եվրո-2016-ն ու Եվրո-2020-ը։