Ն’Գոլո Կանտեն կարող է վերադառնալ հայրենիք

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկն իր սոցցանցում։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է կիսապաշտպանի տրանսֆերով, ով հաջորդ ամառ կարող է դառնալ ազատ գործակալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «թոշակառուները» չեն կարողացել պայմանավորվել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, չնայած գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2022/2023 մրցաշրջանի ավարտին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» խաղացողը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը։