Պաշտոնական. «Միլանը» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

«Միլանը» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպան Պյեր Կալուլուի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 2 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Միլանի» կազմում անցկացրել է 14 հանդիպում: