Էրիկ տեն Հագ. «Իհարկե, ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր թիմի նպատակների մասին:

«Մենք խաղում ենք բազմաթիվ մրցաշարերում։ Իհարկե, ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել: Մենք ցանկանում ենք հայտնվել լավագույն քառյակում, դա պետք է լինի մեր նպատակը:

Այս մրցաշրջանում դժվար կլինի հասնել այս նպատակին, քանի որ, իմ կարծիքով, սա վերջին տարիների ամենաուժեղ Պրեմիեր լիգան է»,- մարզչի խոսքերը մեջբերում է ESPN-ը։