Ժոաո Ֆելիշը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի ծառայություններով, հայտնում է Le Parisien-ը:

Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ն և նրանց մարզական տնօրեն Լուիս Կամպոսը հունվարին կփորձեն պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ:

Նշենք, որ ֆուտբոլիստին Մադրիդի «Ատլետիկոն» գնել է «Բենֆիկայից» 2019թ.-ի ամռանը 127 միլիոն եվրոյով։