Դորտմունդի «Բորուսիայի» 17-ամյա հարձակվող Յուսուֆ Մուկոկոն լուրջ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են միանգամից չորս եվրոպական թոփ-ակումբներ։ Խոսքը «Ռեալի», «Բարսելոնայի», «Լիվերպուլի» և ՊՍԺ-ի մասին է։
Տաղանդավոր գերմանացին գործող պայմանագիր ունի «Բորուսիայի» հետ մինչև 2023 թվականը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մուկոկոն մասնակցել է 10 հանդիպման, դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։