Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրի արտագնա խաղում «Մալյորկայից» կրած պարտությունը (0-1)։
«Ասել, որ մեր ուժերը չհերիքեցին բոլոր խաղերին, կլինի պարզամիտ արդարացում։ Մենք շատ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում, ինչի պատճառով պարտվեցինք։
Ստիպված էինք շտկել իրավիճակը, ինչը դժվարություններ է առաջացնում։ Կփորձենք շտկել իրավիճակը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։