Էդին Ջեկոն կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի

«Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։

Նշվում է, որ թուրինյան ակումբը 36-ամյա հարձակվողին  ցանկանում է թիմ հրավիրել առաջիկա ձմռանը:

Նախկինում,  արդեն հայտնել ենք, որ  «Ինտերը»  նոր մրցաշրջանում հույսեր չի կապում բոսնիացու հետ։

Ջեկոյի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: