«Բարսելոնան» տրանսֆերային փոխանակում կառաջարկի Դորտմունդի «Բորուսիային»

«Բարսելոնան» ձմռանը պատրաստվում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մենյեին:

Ինչպես հայտնում է Sport.es-ը, դորտմունդյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի 15 մլն եվրո, սակայն նման պայմանները չեն բավարարում կատալոնական ակումբին։

Այդ պատճառով «Բարսելոնան» դորտմունդյան ակումբին կառաջարկի փոխանակվել ֆուտբոլիստներով՝ առաջարկելով Սերխի Ռոբերտոյի տրանսֆերը: Բելգիացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։