Թոմաս Մյուլեր. «Համոզված եմ, որ մենք կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի իր թիմի վիճակահանության արդյունքից։ Նշենք, որ «Բավարիան» 1/8 եզրափակչում կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

«Ափսոս, որ երկու թիմերից մեկը չի շարունակի մասնակցել մրցաշարին։ Երկու թիմերն էլ Չեմպիոնների Լիգայում հաղթելու հավակնություններ ունեն։ Երկրպագուները կարող են անհամբեր սպասել երկու հիանալի խաղերի:

Համոզված եմ, որ մենք կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: