Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ

Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու արտագնա հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամլո-ծառայությունը, այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Հենրի Ավագյան – ԲԿՄԱ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Արման Ղազարյան – «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)

Արթուր Գալոյան – «Ալանիա» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց հետևյալը.

«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

Ընկերական հանդիպումների ժամանակացույցը՝

16.11.2022  Կոսովո – Հայաստան՝ 21:00

19.11.2022  Ալբանիա – Հայաստան՝ 20:30

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով: