Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին վնասվածք է ստացել «Ռոմա» – «Լացիո» (0:1) հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնում է Calciomercato-ը, Պելեգրինին շարքից դուրս է մնացել մոտ 15 օր։

26-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Ռոմայի» առաջիկա խաղերը «Սասուոլոյի» և «Տորինոյի» դեմ և խաղադաշտ կվերադառնա Աշխարհի 2022թ. առաջնության ընդմիջումից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: