Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիա։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: Այդ մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն, Ազարը պատրաստ է հեռանալ «Ռեալից»։ Ընդ որում, բելգիացին պատրաստվում է դա անել ձմռանը, երբ բացվի տրանսֆերային պատուհանը։ Մադրիդը չի խանգարի նրա հեռանալուն:

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին վարձավճարով հանձնել, իսկ «Նյուքասլը» գոհ է այս տարբերակից։ Պայմանագրում ներառվելու է 20 միլիոն եվրոյի պարտադիր գնման տարբերակ: