Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու է Ռոնալդուին թիմի ավագ նշանակել «Ասթոն Վիլլայի» հետ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին թիմի ավագ նշանակել Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի՝ «Ասթոն Վիլլայի» հետ հանդիպմանը (1-3):

«Մեր ավագը՝ Հարի Մագուայրը, մնում է պահեստայինների նստարանին, ցուցակում հաջորդը Դավիդ դե Խեան է, ով նաև «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարն է, բայց նա դարպասապահ է և հեռու է ֆուտբոլիստների հիմնական մասից։

Այս դեպքում Կազեմիրոն պետք է ստանար ավագի թևկապը, բայց նա լավ չի տիրապետում անգլերենին, ուստի Ռոնալդուն դարձավ ավագը»,- մարզչի խոսքերը մեջբերում է The Sun-ը: