«Բարսելոնան» կարող է անվճար տրանսֆեր իրականացնել

«Բարսելոնան» դիտարկում է «Քրիստալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահային գնելու տարբերակը: Ինչպես հաղորդում է Sport-ը, ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին գնել ազատ գործակալի կարգավիճակով:

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, և նա արդեն հասկացրել է «Քրիսթալ Փելասի» ղեկավարությանը, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Զահան դարձել է 5 գոլ և 4 գոլային փոխանցման հեղինակ: