Մեհդի Տարեմին` եվրոպական թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում

«Պորտուի» կենտրոնական հարձակվող Մեհդի Տարեմին հայտնվել է եվրոպական մի քանի թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում։ Այդ մասին  հայտնում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։

Ըստ լրագրողի, 30-ամյա հարձակվողի համար կպայքարեն երեք ակումբներ՝ «Չելսին», «Արսենալը» և «Միլանը»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։ Նրա գործող պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։