Ժորժինյոն պայման է առաջադրել «Չելսիի» ղեկավարությանը

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի միայն աշխատավարձի կրկնապատկման պայմանով:

Իր գործող պայմանագրով նա տարեկան ստանում է 5,5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ժորժինյոն «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականից։ Կողմերի միջեւ գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023թ.