Այսօր կկայանա եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

Շվեյցարական Նիոն քաղաքում նոյեմբերի 7-ին կկայանա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Փլեյ օֆֆի ուղեգիր նվաճած 16 թիմերը կբաժանվեն 8 զույգերի։ Առաջին զամբյուղում ընդգրկվել են խմբերի հաղթողները, իսկ երկրորդում՝ երկրորդ տեղ գրաված ակումբները։

1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն խմբից դուրս եկած ու նույն երկիրը ներկայացնող ակումբները։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին:

Չեմպիոնների լիգայի վիճակահանության զամբյուղները

Առաջին զամբյուղ․ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Չելսի» (Անգլիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Նապոլի» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Պորտու» (Պորտուգալիա)։

Երկրորդ զամբյուղ․ «Ինտեր» (Իտալիա), «Միլան» (Իտալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Լիվերպուլ», (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա)։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 14, 15, 21, 22-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 7, 8, 14, 15-ին։