«Էվերթոնի» պաշտպանը ցանկանում է լքել թիմը

«Էվերթոնի» պաշտպան Մայքլ Քինը հունվարին վարձավճարով կհեռանա ակումբից, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստը մտադիր է վարձավճարով գնալ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։

2022/23 մրցաշրջանում Քինը «Էվերթոնի» կազմում 2 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ և գոլ չի խփել։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։