Յունիս Մուսա. ««Արսենալի» ֆուտբոլիստ լինելը պատիվ է»

«Արսենալի» 19-ամյա ֆուտբոլիստ Յունիս Մուսան, ով ներկայումս հանդես է գալիս «Վալենսիայի» կազմում Իսպանիայի առաջնությունում, ցանկություն է հայտնել վերադառնալ լոնդոնյան ակումբ։

«Լոնդոնում լավ ժամանակ եմ անցկացրել, այնտեղ զարգացել եմ։ Ես այնտեղ շատ ընկերներ ունեմ, «Արսենալի» ֆուտբոլիստ լինելը պատիվ է։

Ինձ այնտեղ ամեն ինչ դուր եկավ։ Եթե ​​մի օր այնտեղ վերադառնալու հնարավորություն լինի, ապա անպայման կօգտվեմ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը։