Խոսեպ Գվարդիոլա. «Հրաշալի հանդիպում անցկացրեցինք»

Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» մեծ դժվարությամբ հաղթեց «Ֆուլհեմին»՝ Հանդիպման վճռորոշ գոլը հեղինակեց Էրլինգ Հոլանդը։

Թիմի գլխավոր մարզիչ՝ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է հանդիպումը:

«Երբ խաղում ես տասը հոգով, հաղթելը բոլորովին այլ խնդիր է։ Մենք ֆանտաստիկ հանդիպում անցկացրինք։

Խաղը հիանալի էր: Բոլորը շարժվեցին, բոլորն իրենց ներդրումն ունեցան», – մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն: