«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը գերազանցել է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսի ռեկորդը Պրեմիեր Լիգայում խփած գոլերի քանակով։
Նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» վերջին 10 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Ուրուգվայցի հարձակվողը նույնքան գոլ է խփել «Լիվերպուլի» կազմում 2013 թվականին, հայտնում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին: Սուարեսը մասնակցել է 133 հանդիպման և դարձել է 82 գոլ և 47 գոլային փոխանցում հեղինակ։