Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել «Ինտերի» պաշտպանին

Հոլանդացի ֆուտբոլիստ Դենզել Դամֆրիսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին», կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում», հայտնում է Calciomercatoweb-ը:

Աղբյուրի համաձայն, Անտոնիո Կոնտեն ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում: «Թոթենհեմը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 40 միլիոն եվրո վճարել պաշտպանի համար:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։