ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն բաց կթողնի «Լորիենի» դեմ հանդիպումը։
Լրագրող Ադրիեն Գրենյեի խոսքերով, ֆրանսիացին ապաքինվել է վնասվածքից, սակայն գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն որոշել է ռիսկի չդիմել:
Նշենք, որ Կիմպեմբեն միայն վերջերս է խաղադաշտ վերադարձել ծնկի վնասվածքից հետո, որի պատճառով բաց է թողել 6 շաբաթ։