«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները խոսել է իր վնասվածքի մասին, որի պատճառով բաց կթողնի ԱԱ-2022-ը։
«Ինձ համար շատ դժվար է ընդունել այս լուրը։ Առաջիկա շաբաթներին կբացակայեմ, բաց կթողնեմ Աշխարհի առաջնությունը և, ցավոք, բազմոցից կաջակցեմ Գերմանիայի հավաքականին: Շնորհակալություն բոլորիդ ձեր հաղորդագրությունների համար», – գրել է ֆուտբոլիստը իր Twitter-ի էջում:
Նշենք, որ Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի «Շախտյորի» դեմ խաղում։