Մադրիդի «Ռեալը» մոտ է թիմի հարձակվող Մարկո Ասենսիոյի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալուն, հայտնում է marca պարբերակիանը:
Աղբյուրի համաձայն, երկու կողմերն էլ զգալի առաջընթաց են գրանցել նոր գործարքի շուրջ բանակցություններում։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ավելի կոնկրետ բանակցություններ են սկսվելու շատ շուտով մեկնարկող Աշխարհի առաջնության ընդմիջմանը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալը» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։