«Լիվերպուլը» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու ամենամեծ ֆավորիտն է, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը առաջատար է ֆուտբոլիստի համար մղվող պայքարում: Ջուդ Բելինգհեմի համար պայքարում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Ռեալը»:
Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Բելինգհեմը ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին», իսկ Արքայական ակումբն իր հերթին պատրաստ է անգլիացու համար վճարել պահանջվող գումարը՝ 150 միլիոն եվրո: