Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Ես երբեք կատարյալ ֆուտբոլիստ չեմ լինի»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է իր հասցեին քննադատությունների մասին։

«Վերջին շրջանում մենք լավ ելույթ չենք ունենում, բայց դա ժամանակի հարց է: Ամեն ինչ կընկնի իր տեղը:

Բոլորը կարծես քննադատում են ինձ, ես երբեք չեմ կարող կատարյալ ֆուտբոլիստ լինել: Կփորձենք հաղթել բոլոր հնարավոր մրցաշարերում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: