«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» հարձակվողին

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զախային, այդ մասին հայտնում է Standard Sport-ը:

Վերջին տարիներին Վիլֆրիդ Զահան պարբերաբար կապում էին գրանդ-ակումբների հետ, սակայն ֆուտբոլիստը մնաց «Քրիսթալ Փելասում»: 29-ամյա հարձակվողի համար ավելի հեշտ կլինի փոխել ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Վիլֆրիդ Զախայի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: