ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում, հայտնում է Todofichajes-ը։
Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Դեյվիդ Բեքհեմի համասեփականատեր Մայամիի «Ինտերը»: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։