«Թոթենհեմը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, գրում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
«Թոթենհեմը» պատրաստում է երկարաձգել մարզչի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Ակումբը մարզչին նոր պայմանագիր կառաջարկի 2022թ.-ի Աշխարհի առաջնությունից հետո:
Աղբյուրի համաձայն, 53-ամյա իտալացի մասնագետը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։