Չավի. «Ինձ համար Պիկեն պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից է»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշումը, ինչպես նաև խոսել առաջիկա խաղի ակնկալիքներից:

«Մենք ցանկանում ենք վաստակել 3 միավոր ու ճնշում գործադրել «Ռեալի» վրա՝ պահպանելով առաջնությունում դրական դինամիկան: Հանդիպումը կարևոր է, քանի որ սա Պիկեի վերջին խաղն է թիմի կազմում:

Նա արժանի է ծափահարությունների: Նա ակումբի լեգենդն է և արժանի է լավագույնին: Վաղվա հանդիպումը հավելյալ մոտիվացիա կլինի: Ինձ համար Պիկեն պատմության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է»,- Պիկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: