Սերխիո Բուսկետսը խոսել է Ժերար Պիկեի կարիերան ավարտելու որոշման մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է իր թիմակից Ժերար Պիկեի՝ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշումը։

«Մենք կկարոտենք նրան: Տխուր եմ, մենք շատ անմոռանալի պահեր ենք ապրել միասին։

Նա շատ բան տվեց ակումբին։ «Բարսելոնայի» պաշտպանության մի մասը մարում է պատմության մեջ»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն։