«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է Mundo Deportivo-ն։
Կիսապաշտպանի գործող համաձայնագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից, եթե մոտ ժամանակներս անգլիական թիմի հետ պայմանագիրը չերկարաձգվի։
Ըստ հրապարակման՝ «Ատլետիկոն» 32-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդների թվում է։ Մադրիդյան ակումբի մարզական տնօրեն Անդրեա Բերտան անձամբ է ցանկանում իրականացել գործարքը:
Գերմանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում: Port