Սանդրո Տոնալին խոսել է իր խաղընկեր Իսմայել Բենասերի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին խոսել է իր խաղընկեր Իսմայել Բենասերի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

«Բենասերը խաղադաշտում բոլորի համար կարևոր ֆուտբոլիստ է: Մենք հաճախ ենք փնտրում նրան, քանի որ նա կարողանում է թելադրել խաղը։

Հուսով եմ, որ Իսմայելը կկարողանա ակումբի հետ պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ։ Նա այստեղ իրեն հիանալի է զգում»,- Տոնալիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։