«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է Ռոմելու Լուկակուի վնասվածքի մասին

Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի հերթական վնասվածքի մասին։

«Մենք կսպասենք, որ Լուկակուն ապաքինվի վնասվածքից: Եվրոպայում շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր հաճախ են վնասվածք ստանում, Ռոմելուն միակը չէ։ Մենք այլ ելք չունենք, քան սպասելը», – մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։