Պաշտոնական. Ստեֆանո Պիոլին երկարաձգեց «Միլանի» հետ պայմանագիրը

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Պիոլին գլխավորել է իտալական ակումբը 2019 թվականին՝ մարզչի պաշտոնում փոխարինելով Մարկո Ջամպաոլոյին։

Մարզչի գլխավորությամբ «Միլանը» այս տարի կարողացավ վերադարձնել առաջնության չեմպիոնի տիտղոսը: