Խուլեն Լոպետեգին բանակցություններ է վարել անգլիական ակումբի հետ

Իսպանացի մարզիչ Խուլեն Լոպետեգին բանակցություններ է վարել անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ, հայտնում է The Telegraph-ը։

Ակումբում կարծում են, որ Լոպետեգիի նշանակման մասին պաշտոնապես կարող է հայտարարվել մոտ օրերս, քանի որ  մարզիչը նույնպես գոհ է բանակցությունների ընթացքից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Խուլեն Լոպետեգին հեռացվեց իսպանական «Սևիլիայից»: