«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինը չի կարողացել ավարտել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մարսելի» դեմ հանդիպումը։
Առաջին խաղակեսի միջնամասում կորեացի հարձակվողին փոխարինեց Իվ Բիսուման։
30-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի բնույթը դեռ չի հաղորդվում։
Այս մրցաշրջանում վինգերը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։