Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է թիմի ելույթների Չեմպիոնների Լիգայում:
«Բացասական եմ գնահատում մեր աշխատանքը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում: Մենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեինք, ամեն ինչ կախված էր մեզանից, բայց չկարողացանք օգտագործել հնարավորությունը: Հիմա մենք Եվրոպա Լիգայի ֆավորիտն ենք: Այն հրաշալի մրցաշար է և մենք կպայքարենք հաղթանակի համար»,- Չավիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: