CONFERENCE LEAGUE. Հայտնի է «Փյունիկ» – «Բազել» հանդիպման մրցավարական անձնակազմը

Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Փյունիկը» նոյեմբերի 3-ին Երևանում կընդունի շվեյցարական «Բազելին»:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ռումինացի Օրասիո Ֆեսնիկը: Նրան կօգնեն  Վալենտին Ավրամն ու Ալեքսեյ Չերեյը:

«Փյունիկ» – «Բազել» խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 21:45-ին։