Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը տուգանվել է, հաղորդում է Bayern & Germany-ն:
Շաբաթներ առաջ, մյունխենյան ակումբի տնային խաղից հետո, ոստիկանությունը կանգնեցրել է Պավարի մեքենան: 26-ամյա պաշտպանը հարբած է եղել:
Ֆուտբոլիստն այս պահին զրկված է վարորդական վկայանից և մյունխենյան ակումբի մարզումներին ժամանում է անձնական վարորդի օգնությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Բավարիայի» կազմում մասնակցել է 18 խաղի, խփել 4 գոլ: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: