«Լիվերպուլը» պատրաստ է աստղաբաշխական գումար վճարել Ջուդ Բելինգեմի տրանսֆերի դիմաց

Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերի դիմաց, հայտնում է Sport Bild-ը:

«Լիվերպուլի» ղեկավարությունն ու գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում են, որ դա լուրջ ներդրում կլինի ակումբի ապագա զարգացման համար:

Տրանսֆերը հավակնում են գնել նաև Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»:

Այս մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում անցկացրած 19 խաղում խփել է 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: